Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Լապարոսկոպիկ սիգմոիդէկտոմիա կլինիկական դեպք. nairimed.com

Լապարոսկոպիկ սիգմոիդէկտոմիա կլինիկական դեպք. nairimed.com

Հիվանդ Բ.Ա. դիմել է «Նաիրի» ԲԿ՝ գանգատվելով որովայնի վքնածությունից, մեթեորիզմից, կղանքի հետ արյունային արտադրությունից, քաշի կորստից: Համալիր հետազոտութհունից հետո (որովայնի խոռոչի ՈՒՁՀ և ՀՏ` կոնտրաստավորումով, կոլոնոսկոպիա` բիոփսիայով) պացիենտի մոտ ախտորոշվել է սիգմայաձև աղու ուռուցք:

Իրականացվել է վիրահատություն՝ լապարոսկոպիա, սիգմայաձև աղու լապարոսկոպիկ մասնահատում` կարող սարքի օգնությամբ` աղիքի ամբողջականության վերականգնմամբ: Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ: Հիվանդը դուրս է գրվել 5-րդ օրը` բավարար վիճակում: Հյուսվածաբանորեն ախտորոշվել է սիգմայաձև աղու չափավոր տարբերակված ադենոկարցինոմա:

P.S. Հաստ աղու ուռուցքների ժամանակ լապարոսկոպիկ վիրահատությունը ընտրության եղանակ է, ինչը հնարավորություն է տալիս վիրահատել նվազագույն վնասումով, և ինչի շնորհիվ հիվանդները վերականգնվում են զգալիորեն կարճ ժամկետներում, իսկ լիմֆոդիսեկցիան (ախտահարված ավշային հանգույցների հեռացում) իրականացվում է ավելի պրեցիզիոն: Նմանատիպ վիրահատություններից հետո պակաս կարևոր չէ նաև կոսմետիկ արդյունավետ արդյունքը: Աղիքի ամբողջականության վերականգնման համար կիրառվում են միայն ժամանակակից մեկանգամյա կարող սարքեր հայտնի արտադրող ընկերություններից:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ